Հասարակություն

Վարույթ՝ ձվի շրջանառության ոլորտում գործող 5 ընկերության նկատմամբ

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովից հայտնում են, որ կառույցը վարույթ է հարուցել ձվի շրջանառության ոլորտում գործող 5 ընկերության նկատմամբ։

«Մրցակցության պաշտպանության հանձնաժողովն ուսումնասիրություն է իրականացրել հավի ձվի շրջանառության ոլորտում:

Ուսումնասիրության արդյունքում  վարույթ է հարուցվել «Արզնու տոհմային ԹՏԽ» բաց բաժնետիրական, «Պրոյեկտ ինտեր-ինվեստ», «Աշտարակ Ձու», «Լուսակերտի Էլիտ» սահմանափակ պատասխանատվությամբ և «Արաքս թռչնաֆաբրիկա» փակ բաժնետիրական ընկերությունների նկատմամբ հավի ձվի շրջանառության ոլորտում գերիշխող դիրքի չարաշահման կամ հակամրցակցային համաձայնության հնարավոր իրավախախտման վերաբերյալ»: 

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *