Հասարակություն

Վաղվանից կդիտվի առանց տեղումների եղանակ

Մայիսի 25-ի ցերեկը հանրապետության տարածքում՝ շրջանների զգալի մասում, սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին վայրերում սպասվում է նաև կարկուտ։ 26-30-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ վայրկյանում 3-8 մետր արագությամբ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ վայրկյանում 25-30 մետր արագությամբ: Օդի ջերմաստիճանը մայիսի 25-ի ցերեկը կնվազի 6-8 աստիճանով, այնուհետև 26-29-ի ցերեկը կբարձրանա 10-12 աստիճանով:

Երևանում մայիսի 25-ի ցերեկը սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ հնարավոր է նաև քամու ուժգնացում՝ վայրկյանում 20-22 մետր արագությամբ։ Մայիսի 26-30-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *