Հասարակություն

Սպասվում է օդի ջերմաստիճանի նվազում՝ 5-7 աստիճանով

Հանրապետության տարածքում հուլիսի 21-ին, 25-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Հուլիսի 22-24-ը՝ հիմնականում կեսօրից հետո, առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում նաև կարկուտ։

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 18-23 մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանը հուլիսի 22-24-ի ցերեկն աստիճանաբար կնվազի 5-7 աստիճանով։

Երևանում՝ հուլիսի 21-25-ը կդիտվի առանց տեղումների եղանակ: Հուլիսի 21-ի ցերեկը կանխատեսվում է +40-ից +42 աստիճան ջերմություն:

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *