Հասարակություն

Սպասվում է ջերմաստիճանի բարձրացում

Մայրաքաղաքում այսօր կեսօրից հետո, հունիսի 28-30-ը, հուլիսի 1-ին, 2-ին՝ երեկոյան ժամերին, քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ: Ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 18-22մ/վ արագությամբ:

Մարզերում այսօր կեսօրից հետո, հունիսի 28-30-ը, հուլիսի 1-ի և 2-ի գիշերը, կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Առանձին հատվածներում սպասվում է նաև կարկուտ:

Քամին՝ հարավարևելյան 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը հունիսի 27-30-ն աստիճանաբար կբարձրանա 6-9 աստիճանով: 

Արցախում այսօր և վաղը սպասվում է առանց տեղումների եղանակ։

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *