Հասարակություն

Սննդային թունավորմամբ հոսպիտալացված երեխաներից 5-ը դուրս են գրվել

«Սուր գաստրոէնտերիտ» նախնական ախտորոշմամբ «Ինֆեկցիոն hիվանդությունների ազգային կենտրոն» հոսպիտալացված 11 երեխաներից 5-ը դուրս են գրվել: Ստացիոնարում բուժումը դեռ շարունակում է 6 երեխա, որոնց վիճակը գնահատվում է բավարար: Այս մասին տեղեկացնում է Առողջապահության նախարարությունը։

Հիշեցնենք՝ նախօրեին 11 երեխա հոսպիտալացվել են «Սուր գաստրոէնտերիտ» նախնական ախտորոշմամբ (ախտանշաններ՝ սրտխառնոց, փսխում, որովայնում ցավեր): Երեխաներից 4-ն ընդունվել են ինտենսիվ թերապիայի բաժանմունք, ուր, ստանալով համապատասխան բուժում, տեղափոխվել են ինֆեկցիոն բաժանմունքներ: Ընդհանուր հոսպիտալացված 11 երեխաներից 5-ն ապաքինվել և նույն օրը դուրս են գրվել:

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *