Հասարակություն

Շիրակի մարզպետ է նշանակվել Հովհաննես Հարությունյանը

Հովհաննես Հարությունյանը նշանակվել է Շիրակի մարզպետ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ որոշումն ընդունվել է կառավարության նիստում:  Հարությունյանը նշել է, որ պետական կառավարման ոլորտում ունի աշխատանքի փորձ և պատրաստակամ է ներդնել բոլոր կարողությունները՝ հանուն մարզի զարգացման: 

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հիշեցրել է, որ Հարությունյանի վերջին աշխատատեղը եղել է Առողջապահության փոխնախարարի պաշտոնը: Վարչապետը հաջողություններ է մաղթել նորանշանակ մարզպետին հետագա գործունեության մեջ: 

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *