Հասարակություն

Սևանում կորած 2 քաղաքացիների որոնողական աշխատանքները դադարեցվել են

Մայիսի 14-ին, ժամը 05:50-ին Սևանա լճում որոնողական աշխատանքները վերսկսելու նպատակով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը, հատուկ ջրափրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ և օպերատիվ խումբը։

Որոնողական աշխատանքներին մասնակցել են 12 ջրափրկարար, 1 փրկարարական-ծառայող, 5 փրկարարական և 8 քաղաքացիական մոտորանավակ:

Որոնողական աշխատանքները ժամանակավորապես դադարեցվել են` տեղեկացնում է ԱԻՆ-ը:
Հիշեցնենք՝ մայիսի 6-ին, ժամը 18:16-ին, Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վարդենիկ-Զոլաքար գյուղերի ափամերձ հատվածից 2 քաղաքացի նավակով դուրս են եկել Սևանա լիճ և չեն վերադարձել։

Մայիսի 6-13-ն իրականացվել են որոնողական աշխատանքներ, որին մասնակցել են ԱԻՆ ՓԾ Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը՝ մոտորանավակով, մարզային փրկարարական վարչության 2 օպերատիվ խումբ, հատուկ ջրափրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ, 6 մոտորանավակ և հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:

Որոնողական աշխատանքներին մասնակցել են 52 փրկարար ծառայող, ներգրավվել՝ 7 ջրային տեխնիկա և 2 անօդաչու թռչող սարք. տեղում իրականացվել է օդային և ջրային հետախուզություն թռչող և լողացող սարքերի օգնությամբ:

Դեպքի վայրում են գտնվել ԱԻ նախարար Արմեն Փամբուխչյանը, ՓԾ տնօրեն, փ/ծ գնդապետ Արմեն Գասպարյանը և ՓԾ տնօրենի տեղակալ, փ/ծ գնդապետ Տիգրան Պետրոսյանը։

Որոնողական աշխատանքներն արդյունք չեն տվել։

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *