Հասարակություն

Սահարայից օդի ներթափանցման պատճառով Հայաստանում կշոգի մինչև +40․․․+42 աստիճան

Սահարա անապատից արևադարձային տաք օդային հոսանքների ներթափանցմամբ պայմանավորված` հուլիսի 18-20-ը Հայաստանի ողջ տարածքում օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 8-10 աստիճանով՝ հուլիսի 19-21-ն Արարատյան դաշտում և նրա նախալեռներում, Վայոց Ձորի նախալեռներում, Սյունիքի հովտային շրջաններում և Երևանում ցերեկային ժամերին հասնելով +40․․․+42 աստիճանի։ Նշված գոտիներում սպասվում է նաև բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ՀՀ տարածքում հուլիսի 18-ին, 22-23-ը կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում նաև կարկուտ։ Հուլիսի 19-21-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *