Հասարակություն

Ռուս զբոսաշրջիկները հունիսին նախընտրել են Հայաստանը

Հունիս ամսվա հանգստի համար ռուս զբոսաշրջիկների շրջանում ամենացանկալի 10 միջազգային ուղղությունների մեջ Հայաստանն առաջին տեղն է զբաղեցնում:

OneTwoTrip առցանց տուրիստական ծառայություններ մատուցող ընկերության ուսումնասիրության համաձայն` ամենից հաճախ ամրագրումներ ռուս զբոսաշրջիկները կատարել են դեպի Հայաստան ուղղությամբ:

Ըստ հաշվարկների՝ հունիսին Հայաստանում իրենց հանգիստը կանցկացնի հարցվածների 31,2%-ը: Հայաստանը 2019թ.-ին ևս զբաղեցրել է վարկանիշային աղյուսակի առաջին հորիզոնականը: Աղբյուր՝ https://lenta.ru/news/2021/06/11/popylyarnue/

Ըստ ՍԷԿՏ համակարգի միջոցով ստացված 2021թ․ ապրիլ և մայիս ամիսների տվյալների՝ Հայաստան զբոսաշրջային այցելությունները ապրիլ ամսին կազմել են 41,881, իսկ մայիսին՝ 52,908։

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *