2016 թվականին ՊՊԾ գնդի գրավման գործով վճիռն այսօր հրապարակվեց՝ Երևանի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Մեսրոպ Մակյանի նախագահությամբ։
Պավել Մանուկյանը մեղավոր ճանաչվեց և դատապարտվեց 10 տարի ժամկետով ազատազրկման, հաշվի առնվեց 2 տարի կալանքի տակ մնալու հանգամանքը, վերջնական պատիժ 7 տարի 8 ամիս 22 օր ժամկետով սահմանվեց՝ առանց գույքի բռնագրավման։
Պավել Մանուկյանի նկատմամբ որպես կալանավորմանն այլընտրանքային խափանման միջոց ընտրված գրավը թողնել ամփոփոխ թողնվեց մինչև դատավճիռն օրինական ուժի մեջ մտնելը։ Վարուժան Ավետիսյանը մեղավոր ճանաչվեց և դատապարտվեց 9 տարի 6 ամիս ժամկետով, որից հանվեց 2 տարի կալանքի տակ մնալը և վերջնական պատիժ սահմանվեց 7 տարի 4 ամիս 15 օր ժամկետով՝ առանց գույքի բռնագրավման։
Նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված անձնական երաշխավորությունը թողնվեց ամփոփոխ մինչև դատավճիռն օրինական ուժի մեջ մտնելը։
Մխիթար Ավետիսյանն ազատազրկման դատապարտվեց տարի 6 ամիս ժամկետով՝ առանց գույքի բռնագրավման։ Նշանակված պատժում հաշվակցել Ավետիսյանի նախաքնննության եւ դատական քննության ընթացքում 1 տարի 11 ամիս 11 օր կալանքի տակ գտնվելու ժամկետը և վերջնական պատիժ նշանակվեց ազատազրկում՝ 7 տարի 6 ամիս 19 օր ժամկետով՝ առանց գույքի բռնագրավման։
Էդվարդ Գրիգորյանի նկատմամբ պատիժ նշանակվեց ազատազրկում 8 տարի 6 ամիս ժամկետով՝ առանց գույքի բռնագրավման։ Հաշվարկելով Գրիգորյանի նախաքնննության և դատական քննության ընթացքում 1 տարի 11 ամիս 4 օր կալանքի տակ գտնվելու ժամկետը՝ վերջնական պատիժ նշանակվեց ազատազրկում՝ 6 տարի 6 ամիս 26 օր ժամկետով։
Գագիկ Եղիազարյանի նկատմամբ պատիժ նշանակվեց ազատազրկում 9 տարի 6 ամիս ժամկետով։ Եղիազարյանի՝ նախաքնննության և դատական քննության ընթացքում 2 տարի 12 օր կալանքի տակ գտնվելու ժամկետը հաշվի առնելով՝ վերջնական պատիժ նշանակվեց ազատազրկում՝ 7 տարի 5 ամիս 18 օր ժամկետով՝ առանց գույքի բռնագրավման։
Արեգ Կյուրեղյանի նկատմամբ պատիժ նշանավեց ազատազրկում 9 տարի ժամկետով, որից հանվեց կալանքի 1 տարի 10 ամիս 6 օր ժամկետը եւ վերջնական պատիժ նշանակվեց ազատազրկում՝ 7 տարի 1 ամիս 24 օր ժամկետով՝ առանց գույքի բռնագրավման։
Սեդրակ Նազարյանին մեղավոր ճանաչվեց և նրա նկատմամբ պատիժ սահմանվեց ազատազրկում 10 տարի ժամկետով։ Հանելով նազարյանի կալանքի ժամկետը՝ վերջնական պատիժ նշանակվեց ազատազրկում՝ 8 տարի 2 ամիս ժամկետով։ Սմբոտ Բարսեղյանի նկատմամբ պատիժ նշանակվեց ազատազրկում 25 տարի ժամկետով՝ առանց գույքի բռնագրավման։ Բարսեղյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանքը թողնվեց ամփոփոխ՝ մինչեւ դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը։
Նշանակված պատժի կրման սկիզբը հաշվել 2016 թվականի օգոստոսի 1-ից։ Արմեն Բիլյանն արդարացվեց ոստիկան Գագիկ Մկրտչյանի սպանության համար՝ ճանաչելով եւ հռչակելով նրա անմեղությունը մեղադրանքում: Նա մեղավոր ճանաչվեց այլ արարքներում եւ դատապարտվեց 9 տարվա 6 ամսվա ազատազրկման, սակայն վերջնական պատիժ նշանակվեց 4 տարի 11 ամիսը:
Նրա նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանքը վերացվեց և նա դատարանի դահլիճից ազատ արձակվեց: Մինչ դատական ակտի ուժի մեջ մտնելը նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվեց երկրից չհեռանելու մասին ստորագրությունը: Արայիկ Խանդոյանի նկատմամբ հարուցված քրեական հետապնդումը դադարեցվեց՝ անձի մահվան հիմքով։




0 Մեկնաբանություն