Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանը լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով «Մարտի 1»-ի գործին, նշել է, որ ըստ նախաքննության տվյալների՝ փոխվել են ոչ միայն ինքնաձիգի, այլև «Մակարով» տեսակի ատրճանակի պարկուճները։
ՀՔԾ պետը չի ցանկացել մեկնաբանել ՀՀ նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի հայտարարությունները՝ թե իշխանությունները չեն ուզում բացահայտել մարտիմեկյան իրադարձությունների ժամանակ մահացած 10 հոգու մահվան հանգամանքները։
Խաչատրյանը չի պատասխանել «Հայրենիք» կուսակցության նախագահ, ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի հարցաքննության մանրամասների վերաբերյալ հարցին, Սուրբ Աթոռում նախկին դեսպանի հայտարարությունների գործով հարցին (Մինասյանը հայտարարել էր, որ Վանեցյանը ԱԱԾ տնօրենի եղած ժամանակ, Նիկոլ Փաշինյանի գիտությամբ հանդիպել է իր հետ, և Փաշինյանը Վանեցյանի միջոցով առաջարկել է իրեն սիմվոլիկ գումար վճարել, դուրս գալ քաղաքական դաշտից, որոշ ժամանակ Հայաստան չվերադառնալ)։
Ինչ վերաբերում է մարտիմեկյան իրադարձությունների ժամանակ մահացած Տիգրան Աբգարյանի մահվան հանգամանքներին, Սասուն Խաչատրյանը հորդորել է սպասել բուն դատական գործընթացին։
Մանրամասները՝ տեսանյութում




0 Մեկնաբանություն