Հասարակություն

Ուսումնասիրվում է Ազատի ջրամբարի հետ կապված միջադեպը. ՇՄՆ

ՀՀ Շրջակա միջավայրի նախարարության մասնագիտական ստորաբաժանումներն ուսումնասիրել են ֆեյսբուքյան օգտատիրոջ կողմից բարձրաձայնված՝ «Ազատի ջրամբար, ամբողջովին թոռերի մեջ» վերտառությամբ բնապահպանական իրավախախտման վերաբերյալ նյութը,-այս մասին հայտնել են ՇՄՆ-ից։ Շրջակա միջավայրի նախարարի տեղակալի հանձնարարականով համապատասխան գրություն է ուղարկվել ՀՀ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին՝ դեպքը մանրամասն ուսումնասիրելու, հանգամանքները պարզելու և համապատասխան միջոցներ ձեռնարկելու համար։ «Շնորհակալություն ենք հայտնում բոլոր այն քաղաքացիներին, որոնք սրտացավ վերաբերմունք են ցուցաբերում բնության հանդեպ և նմանօրինակ խնդիրներ արձանագրելիս, օպերատիվ արձագանքում են։ ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու ներգրավվումը բնության պահպանության շնորհակալ ու վեհ գործին առանձնահատուկ կարևոր է»,-ասված է նախարարության հաղորդագրության մեջ։

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *