631 միավորով «Եվրատեսիլ 2022»-ի հաղթող դարձավ Ուկրաինան, որին «Եվրատեսիլ 2022»-ում ներկայացնում էր Kalush Orchestra-ն Stefania երգով: Խումբը ժյուրիի կողմից ստացավ 192, իսկ հեռուստադիտողի կողմից՝ 439 միավոր:
2-րդ հորիզոնականում Միացյալ Թագավորությունն է, 3-րդ տեղում՝ Իսպանիան: Հեռուստադիտողների և պրոֆեսիոնալ ժյուրիի քվեարկության արդյունքում Հայաստանի ներկայացուցիչ Ռոզա Լինը վաստակեց 61 միավոր և զբաղեցրեց 20-րդ հորիզոնականը:
Ժյուրիի կողմից Ռոզա Լինը ստացել է 40, իսկ հեռուստադիտողի կողմից՝ 21 միավոր: Հայաստանը միավորներ ստացել է հետևյալ երկրներից՝ Վրաստան՝ 10 Ֆրանսիա՝ 5, Բուլղարիա՝ 5, Կիպրոս՝ 1:
0 Մեկնաբանություն