Հասարակություն

Ոստիկանության Լոռու մարզային վարչության պետը ցավակցում է

Ոստիկանության Լոռու մարզային վարչությունը ցավով հայտնում է, որ 2006 թվականին ծնված Արթուր Գառնիկի Մարտիրոսյանի որոնողական աշխատանքները արդյունք տվեցին, սակայն տխուր ավարտով․ երեխան գտնվել է Վանաձորի 3 լճերից մեկում՝ խեղդված: Խորին շնորհակալություն ենք հայտնում մարզի և մասնավորապես՝ Վանաձոր համայնքի ողջ բնակչությանը, քաղաքացիական ակտիվիստներին, կամավորներին, ԶԼՄ-ներին՝ համակարգված և համախմբված աշխատանքի և աջակցության համար: Սա խոսում է մեր բոլորիս միջև ստեղծված վստահության մթնոլորտի մասին: Ցավակցում եմ հանգուցյալ երեխայի ընտանիքին և կիսում հարազատների վիշտը:

Ոստիկանության Լոռու մարզային վարչության պետ, գնդապետ Արամ Ղազարյան

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *