Ոստիկանության ծառայողների մայիսի պարգևատրման գումարը կազմել է մոտ 2,5 միլիարդ դրամ, և պարգևատրվել են ոստիկանության բոլոր ծառայողները՝ ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասել է փոխոստիկանապետ Վարդան Մովսիսյանը:
Նա չի համաձայնել, որ ոստիկանները պարգևատրվել են ցույցերի ժամանակ գործադրած ջանքերի համար՝ նկատելով, որ ոստիկանության ծառայողներն օրենքի սահմանված կարգով պարգևատրում են ստանում:
Փոխոստիկանապետն անդրադարձել է նաև ոստիկանության ծառայողների կողմից ընդդիմության հավաքների ժամանակ կատարած գործողություններին և նշել՝ ծառայողական 50 քննություն է ընթանում, հարուցված է 10 քրեական գործ, որոնց մի մասում ոստիկանները ոչ թե ենթադրյալ օրինազանց են, այլ՝ տուժող:
0 Մեկնաբանություն