Հասարակություն

Ոստիկաններն առանց հիմնավորման փորձում են ձերբակալել տեղացիներին և Ամուլսարի պաշտպաններին։

Բնապահպան -ակտիվիստ Շահանե Խաչատրյանը ֆեյսբուքի իր էջում գրում է

 

ՇՏԱՊ!!!!!!! ՏԱՐԱԾԵԼ!!!! (ԹԱՐՄԱՑՎՈՒՄ Է)
Ամուլսարի 1-ին պոստի մոտ լարված իրավիճակ է։ Ոստիկաններն առանց հիմնավորման փորձում են ձերբակալել տեղացիներին և Ամուլսարի պաշտպաններին։

17:00-ի դրությամբ քննչական կոմիտեի ներկայացուցիչները, փորձագետները և ոստիկանների մեծ մասը գնացել է։ Դեպի Ամուլսար գնացող ճանապարհները փակ են։

15։ 20 Ջերմուկի բնակիչները քննիչ Գեղամյանի առաջ պայման են դրել. կասեցնել Լիդիանին տրված թույլտվությունը և 2-րդ պայմանը՝ այս և/կամ այլ համալիր փորձաքննությունների շրջանակներում իրականացվի համայքների մասով սոցիալ-տնտեսական փորձաքննություն, գնահատում և տեղացիների կարծիքը հաշվի առնվի։

 14։39 armenpress.am Ամուլսարի տարածքում քննչական գործողությունների իրականացմանը խոչընդոտելու պատճառով քաղաքացիներ են բերման ենթարկվել:

Այս մասին տեղեկացրեց ՀՀ ոստիկանության ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի եւ լրատվության վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանը:

«Այդ տարածքում պետք է իրականացվեին քննչական գործողություններ: Տարածքում հավաքված անձինք խոչընդոտել են մի շարք գործողությունների իրականացմանը, ինչի համար կան բաժին բերված քաղաքացիներ»,-ասաց Էդգար Ջանոյանը:

14։32 Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Նաիրա Հարությունյանը գրում է. 
ՀՀ Քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական գործի շրջանակներում, այսօր քննիչը և փորձագետները շինարարատեխնիկական, ապրանքագիտական, նյութագիտական և էկոլոգիական համալիր փորձաքննության իրականացման շրջանակներում կազմակերպել են այց Ամուլսարի հանք, սակայն քաղաքացիները արգելում են խմբի մուտքը հանքի տարածք: Փորձաքննության կատարումը հնարավոր դարձնելու համար, նախաքննական մարմինը դիմել է ոստիկանությանը՝ խմբի անարգել մուտքը ապահովելու համար:

14:02 Սոս և Արթուր Խաչատրյաններին ոստիկանությունը ձերբակալել է։ Դեպի Ջերմուկ տանող ճանապարհին կուտակվել են մարդիկ ու մեքենաներ։ Պահանջը՝ բաց թողնել նրանց և կառավարությունը վերջնական լուծում տա այս հարցին։

14:00 Ոստիկանությունը բռնի ուժ է գործադրում եւ մարդկանց է տանում։

13:00 Ամուլսարի 3-րդ պոստում մարդիկ ոստիկանությունից և քննչականից պահանջում են ցույց տալ փաստաթուղթ, որի հիման վրա նրանք ցանկանում են Ամուլսար մտցնել փորձագետների։

12:30
Ամուլսարի 3-րդ պոստում համայնքը քննչականից պահանջում է գալ կիրակի իրենց ժողովին, արձանագրել իրենց դիրքորոշումը քննչականի պատվիրած փորձաքննության շրջանակներում։ Համայնքը թույլ չի տա, որ Լիդիանից մարդ մտնի Ամուլսար։

12:03
Ավելի վաղ Ամուլսարի պաշտպանները տեղեկություն էին ստացել, որ ինչ-որ անձինք փորձելու են այսօր մուտք գործել Ամուլսարի տարածք։ Վաղ առավոտից նրանք հավաքվել էին, որ թույլ չտան դա։ 
Մոտ կես ժամ առաջ՝ 11։ 20-ի սահմաններում, առաջին պոստին են մոտեցել մեքենաներ, որտեղ, ըստ ականատեսների վկայությունների, եղել են ինչ-որ փորձագետներ և քննչականի ներկայացուցիչներ։ 
Ականատեսի խոսքով՝ ոստիկանները թույլ են տվել, որ այդ մեքենաննեն առաջին պոստի մոտով անցնեն և բարձրանան դեպի Ջերմուկ քաղաք և 2-րդ պոստ տանող ճանապարհը, սակայն, երբ տեղացիները և Ամուլսարի պաշտպանները, փորձել են նրանց հետևից գնալ և հասկանալ, թե ուր են գնում, արդյոք փորձո՞ւմ են մուտք գործել դեպի Ամուլսար տանող հատված, ոստիկանները շարասյունով փակել են նրանց ճանապարհը։ Դրանից հետո առանց հիմնավորման՝ փորձել են ձերբակալել մարդկանց։ 
Ոստիկանությունը և քննչականը բանակցում են տեղացիների հետ:Քննչական կոմիտեն պահանջում է բացել հանք տանող ճանապարհը։

Երեկ տեղացիները հայտարարություն են տարածել՝ պահանջելով փորձաքննական աշխատանքների շրջանակներում արձանագրել համայնքի դիրքորոշումն ու իրավունքների խախտումները։ Այժմ տեղացիները փակած են պահում Գնդեվազի կողմից Ամուլսար տանող ճանապարհը։

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *