Հասարակություն

Օդի ջերմաստիճանը կտաքանա 5-8 աստիճանով, հրդեհավտանգ իրավիճակը կպահպանվի

Հայաստանի հովտային և նախալեռնային գոտիներում բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակը կպահպանվի։ «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից։

Ըստ աղբյուրի՝ հանրապետության տարածքում հուլիսի 24-29-ը կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ:

«Քամին՝ արևելյան 2-5 մ/վ: Արմավիրում, Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ։

Օդի ջերմաստիճանը հուլիսի 24-ի ցերեկը կնվազի ևս 2-3 աստիճանով, 26-29-ն աստիճանաբար կբարձրանա 5-8 աստիճանով»,- ասվում է հաղորդագրության մեջ:

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *