Հասարակություն

Նոր ստեղծվող ազգային ավիաընկերությունը կներգրավի հայ օդաչուների, ինժեներների և անձնակազմի անդամների

Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդը հարցուպատասխանի ձևաչափով ներկայացրել է «Էյր Արաբիա» ընկերության հետ համատեղ նոր ազգային ավիաընկերության ստեղծման վերաբերյալ հանրությանը հետաքրքրող հարցերի պատասխանները: «Արմենպրես»-ը ներկայացնում է Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի (ԱՆԻՖ) տարածած հաղորդագրությունը.

«Հուլիսի 14-ին Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդը (այսուհետ՝ ԱՆԻՖ) և Էյր Արաբիա ընկերությունը ստորագրեցին հայկական նոր ազգային ավիաընկերության ստեղծման վերաբերյալ համաձայնագիր։  Ըստ համաձայնագրի՝ կստեղծվի անկախ համատեղ ուղևորափոխադրող ավիաընկերություն, որի բազան կհանդիսանա Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանը։ 

Միջոցառմանը հաջորդած մամուլի ասուլիսին հնչեցին հանրությանը հետաքրքրող մի շարք հարցերի պատասխաններ։ Ստորև ներկայացնում ենք այդ, ինչպես նաև հաջորդած օրերին մեզ ուղղված հաճախ տրվող հարցերի պատասխանները։

 

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *