Հասարակություն

«Մուրացան» հիվանդանոցի մոտ նորածին է գտնվել՝ ծանր վիճակում

Tert.am-ի հետ զրույցում «Մուրացան» համալսարանական հիվանդանոցային համալիրի մանկական և նորածնային վերակենդանացման կլինիկայի ղեկավար Հրանտ Կալենտերյանը՝ անդրադառնալով Երևանի Արցախի փողոցի 15 շենքի մուտքերից մեկի այսօր գտնված նորածին երեխայի մասին ասել է, որ երեխան գտնվում է ծանր վիճակում: 1 շաբաթից հնարավոր կլինի լիովին գնահատել նրա առողջական վիճակը: Նրա խոսքով՝ նորածին երեխային գտել են հիվանդանոցի մուտքի մոտ և ոստիկաններն անմիջապես բերել են հիվանդանոց:

«Պարզ չէ, թե ով է թողել, տեղեկություն չունեմ, թե ովքեր են ծնողները: Ինֆեկցված երեխա է, շնչառական անբավարարությամբ, վիճակը ծանր է, բայց ծայրահեղ չէ: Հույս ունենք՝ նորածինը կապրի: Երեկվա համեմատությամբ այսօր մի փոքր դրական դինամիկա ենք գնահատում, մի քիչ ավելի լավ է»,– ասաց նա:

Բժշկի խոսքով՝ երեխան առողջանալուց հետո կտեղափոխվի մանկատուն:

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *