Հասարակություն

Մոտ օրերս կհայտարարվի գործի ավարտի մասին. Դավիթ Սանասարյանի փաստաբան

Օգոստոսի 6-ին Ստեփանակերտում լրագրողների հետ հանդիպմանը Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը, անդրադառնալով Պետական վերահսկողության ծառայության՝ լիազորությունները կասեցված պետ Դավիթ Սանասարյանին առաջադրված մեղադրանքով գործին, ասել էր․ 

«Եթե ես չեմ սխալվում, հայտարարվել է գործի ավարտ և առաջիկայում կուղարկվի դատախազություն՝ գործի օրինականությունը ստուգելու և հետագա ընթացքը որոշելու համար»։

Գործի ընթացքի վերաբերյալ տեղեկություն ստանալու համար «Ա1+»-ը կապ հաստատեց Սանասարյանի փաստաբան Արսեն Սարդարյանի հետ։ Նա ասաց, որ տեղյակ է՝ մոտ օրերս կհայտարարվի գործի ավարտի մասին։«Իմ տեղեկություններն այսպիսին են։ Քանի դեռ չեն հայտարարել, պաշտոնապես այն ավարտված չէ։ Մենք դեռ այս պահին նյութեր էլ չունենք։ Եթե վաղը չէ, կարծում եմ՝ մյուս շաբաթվա սկիզբ իրենք կտեղեկացնեն մեզ, կտրամադրեն նյութերը, մենք էլ կծանոթանանք ու մեծ սիրով ԶԼՄ-ների հետ կհամագործակցենք»,- նշեց Սարդարյանը։

Առավել մանրամասն՝ այստեղ

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *