Հասարակություն

Մոսկվա-Երևան ինքնաթիռը ծեծկռտուքի պատճառով վթարային վայրէջք է կատարել

Սամարայի օդանավակայանում Մոսկվա-Երևան երթուղու ինքնաթիռը արտակարգ վայրէջք է կատարել ուղևորի ոչ պատշաճ պահվածքի պատճառով։ Այս մասին հայտնում է KP.RU-ն։

Հրապարակման համաձայն՝ Մոսկվա-Երևան երթուղու ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել հուլիսի 10-ի գիշերը։ Օդաչուն հայտնել է, որ ինքնաթիռում մարդ է եղել, ով վտանգ է ներկայացրել ուղևորների համար։

Հարբած վիճակում գտնվող տղամարդը վիճել է մյուս ուղևորների հետ և անպատշաճ արտահայտություններ արել։

Սամարայի ոստիկանությունը ձերբակալել է տղամարդուն:

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *