Հասարակություն

Մերուժան Հարությունյանը, Գուրգեն Սարգսյանը եւ Տարոն Սահակյանը հետմահու պարգևատրվել են մեդալներով

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագրեր է ստորագրել, որոնց համաձայն Հայրենիքի սահմանները պաշտպանելիս ցուցաբերած խիզախության և անմնացորդ նվիրումի համար Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության N զորամասի ջոկի հրամանատար, կրտսեր սերժանտ Մերուժան Արթուրի Հարությունյանը եւ N զորամասի ջոկի հրամանատար, կրտսեր սերժանտ  Գուրգեն Աշոտի Սարգսյանը հետմահու պարգևատրվել են Արիության մեդալով:

Նախագահի մեկ այլ հրամանագրով N զորամասի սպա-հոգեբան, ավագ լեյտենանտ Տարոն Ջիվանի Սահակյանը հետմահու պարգևատրվել է Մարտական ծառայության մեդալով:

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *