Հասարակություն

Մեկնարկել է «Եվրատեսիլ-2022»-ի երկրորդ կիսաեզրափակիչը

Իտալիայի Թուրին քաղաքում մեկնարկել է «Եվրատեսիլ-2022» երգի մրցույթի 2-րդ կիսաեզրափակիչը։

Այսօր 18 մասնակից կպայքարի, բայց նրանցից միայն 10-ը ելույթի հնարավորություն կունենան մայիսի 14-ին կայանալիք եզրափակիչում:

1-ին կիսաեզրափակիչը տեղի է ունեցել մայիսի 10-ին: Մրցույթին մասնակցում էր 17 երկիր: Հայաստանը  ներկայացնող Ռոզա Լինն իր Snap երգով, հաղթահարելով մրցակցությունը, Շվեյցարիայի, Իսլանդիայի, Լիտվայի, Պորտուգալիայի, Նորվեգիայի, Հունաստանի, Ուկրաինայի, Մոլդովայի եւ Նիդերլանդների ներկայացուցիչների հետ անցել է եզրափակիչ :

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *