ՌԴ-ում ՀՀ դեսպանատունը տեղեկացնում է․
Հայտնում ենք, որ մայիսի 31-ին «Դոմոդեդովո» օդանավակայանից նախատեսված «Ռեդ Վինգս» ընկերության Մոսկվա-Երևան չարտերային թռիչքը տեղի կունենա ժամը՝ 18։00-ին։
Հերթերից խուսափելու նպատակով ցուցակագրված քաղաքացիները, ում հետ հաստատվել է հեռախոսակապ և ովքեր վերահաստատել են մեկնելու իրենց պատրաստակամությունը, կարող են այս չվերթի տոմսերը ձեռք բերել «Դոմոդեդովո» օդանավակայանի N 94 տոմսարկղից՝ մայիսի 30-ին (ժամը՝ 09։00-ից 22։00-ն) և մայիսի 31-ին ժամը՝ 09։00-ից մինչև 14։00-ն։ Ավիատոմսի արժեքը՝ 13000 ռուբլի։
Ուղեբեռը՝ 23 կգ (1 կտոր), ձեռքի ուղեբեռը՝ 8 կգ (1 կտոր)։ Նշենք, որ մինչև 2 տարեկան երեխաների տոմսերն անվճար են (առանց ուղեբեռի)։ Հաշվառումը կմերնարկի մայիսի 31-ին ժամը՝ 15։00-ին (հաշվառման սեղաններ՝ 23-33)։
Ստորև հրապարակում ենք հերթագրված և այս չվերթով մեկնողների անունները (մինչև՝ 1351 համարը)։




0 Մեկնաբանություն