ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնից տեղեկացնում են, որ մայիսի 11-ից անձրևները հիմնականում կդադարեն և առաջիկա 10 օրերին օրվա մեծ մասը կլինի արևային եղանակ։ Օդի ջերմաստիճանը վաղվանից սկսած բարձրանում է, մայիսի 11-15-ին այն աստիճանաբար կբարձրանա 8-10 աստիճանով։ Կարճատև, երակային բնույթի անձրևներ հանրապետության առանձին վայրերում կլինեն հիմնականում երեկոյան ժամերին։
Մարզերում մայիսի 10-ի ցերեկը ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում, 11-ին, 13-15-ի կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ: Մայիսի 12-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վրկ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ։ Օդի ջերմաստիճանը մայիսի 10-ի ցերեկը կնվազի 6-8, մայիսի 11-15-ն աստիճանաբար կբարձրանա 8-10 աստիճանով։
Երևան քաղաքում՝ մայիսի 10-ի ցերեկը ժամանակ առ ժամանակ, 13-ի երեկոյան ժամերին սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-17 մ/վրկ։ Մայիսի 11-12-ը, 14-15-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:




0 Մեկնաբանություն