Հասարակություն

Մարսի վրա կրկնակի մագնիսոլորտ է հայտնաբերվել

Ռուս գիտնականները հայտնաբերել են, որ Մարսի մագնիսոլորտն ավելի բարդ կառուցվածք ունի և ներառում է մոլորակի վերին իոնոլորտի տաքացած ատոմների և ավելի էներգետիկ իոնների շերտը,-այս մասին հաղորդում է Ռիո Նովոստի գործակալությունը։ Վերլուծելով ամերիկյան MAVEN-1 զոնդի տվյալները՝ գիտնականները պարզել են, որ Մարսի վրա մշտապես գոյություն ունի «ցերեկային»` դեպի Արեգակն ուղղված մագնիսոլորտը: Այն իր մեջ ընդգրկում է բարակ շերտ, որը հայտնվում է մոլորակի շուրջը հոսող արեգակնային քամու և մոլորակի իոնոլորտի հոսքերի արանքում: Մագնիսոլորտը մոլորակի սահմանափակ մագնիսական դաշտն է: Երկրի վրա այն լուծում է մի կարևոր խնդիր՝ շեղելով արևի իոնացված պլազմայի հոսքերը, որոնք կործանարար են կյանքի համար: Հստակեցվում է, որ Մարսը չունի իր սեփական մագնիսական դաշտը, բացառությամբ մոլորակի հեղուկ միջուկի սառչելուց հետո մնացած մագնիսական անոմալիաների: Սակայն պարզվում է, որ 2 տեսակի պլազմաների խառնուրդը՝ մոլորակի վերին իոնոլորտի տաքացած ատոմներից և ավելի էներգետիկ իոններից, հանգեցնում է նոր շերտի ձևավորման՝ արեգակնային քամու հոսքը մոլորակից հետ մղելով։

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *