Հասարակություն

Մարիաննա Մխիթարյանն ընտրվել է ռուսական դրամատիկական թատրոնի տնօրեն

Կ․Ստանիսլավսկու անվան ռուսական թատրոնի մամուլի ծառայություն
Երևանի Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի տնօրեն է ընտրվել «Արմմոնո» միջազգային թատերական փառատոնի տնօրեն, Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի դերասանուհի Մարիաննա Մխիթարյանը: Ընտրությունն անցկացվել է 2019թ. դեկտեմբերի 26-ին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում,-այս մասին թատրոնի կոլեկտիվի հետ հանդիպմանն ասել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարար Արա Խզմալյանը։
 Նշենք, որ Մ. Մխիթարյանը 6 ամիս Կ․Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարն էր։ 
 Մարիաննա Արտյոմի Մխիթարյանը 1986-1992թթ. սովորել է Երևանի Գեղարվեստաթատերական ինստիտուտում (Ալեքսանդր Գրիգորյանի արվեստանոց): Ուսանողական տարիներին աշխատել է Հանրային հեռուստատեսությունում՝ որպես ռեժիսորի օգնական, Երևանի Էքսպերիմենտալ թատրոնում՝ ռեժիսոր և դերասանուհի: 
 1992թ.-ից  մինչ օրս աշխատում է Երևանի Գ.Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում` որպես դերասանուհի:
 Խաղացել է ավելի քան 40 դեր:
 1996-1998թթ. դասավանդել է Երևանի կինոյի և թատրոնի պետական ինստիտուտում՝ դերասանի վարպետություն առարկան:
 2008-2016թթ. եղել է ՀՀ Թատերական գործիչների միության քարտուղարը:
 2008թ.-ից  «Արմմոնո» միջազգային թատերական փառատոնի տնօրենն է: 
 2006թ.-ին արժանացել է ՀԹԳՄ «Արտավազդ» մրցանակի՝ «Երկրորդ պլանի լավագույն դերակատար» անվանակարգում (Ռոզալիա` Շիրվանզադեի «Պատվի համար»):
 2016թ.-ին արժանացել է ՀՀ վարչապետի հուշամեդալին:
 2017թ.-ին արժանացել է ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալին:
 2019թ. հուլիսից Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի տնօրենի ժ/պ-ն էր։

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *