Վերջին չորս տարիների ընթացքում այդ արդեն 13-րդ հանրային լսումներն են, իսկ այս տարվա ընթացքում՝ 5-րդը։ Երեք տարբեր ընկերություններ այս տարի շարունակական լարվածության մեջ են պահել և շարունակում են պահել ոչ միայն Քարաբերդը, այլև Վանաձորըը և ակտիվ քաղաքացիներին։ Տեղական իշխանություններն էլ, իրենց հերթին, անտեսելով քաղաքացիների բոլոր ժամանակների պայքարը, անտեսում են նաև այն, որ համայնքի բնակավայրերը զբոսաշրջային կլաստերների սահմանում են ստանում։ Սույն լսմամբ Քարաբերդում առկա հանքի սեփականատերերը ցանկանում են երկարացնել հանքի շահագործման ժամկետները և իրականացնել ստորգետնյա հանքարդյունահանում, ինչը, ըստ էության, նշանակում է հանքի ընդլայնում։ Արդեն իսկ առկա բաց հանքը, որը նույն ընկերության կողմից շահագործվում էր տարիներ շարունակ, չի ապահովել համայնքի և տարածաշրջանի զարգացումը, իսկ ռիսկեր առաջանում են, ինչպես ցանկացած հանքարդյունաբերական գործունեության դեպքում։ Բնականաբար՝ նոր հանքարդյունաբերական տարածքների յուրացումը միայն խորացնելու և մեծացնելու է այդ ռիսկերը։
Լարված է Քարաբերդը, բնապահպանները և բնակիչների մեծ մասը պայքարում են հանքի շահագործման դեմ



0 Մեկնաբանություն