Մահացել է «Ա․Դ․ Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության հայկական կենտրոն» ՀԿ տնօրեն Լևոն Կոնստանտինի Ներսիսյանը։ Այս մասին հայտնել են ՀԿ աշխատակազմից։
Լևոն Ներսիսյանը 1993 թվականից ՀԿ-ի տնօրենն էր։ Կազմակերպությունը նրա անմիջական ղեկավարությամբ և նախաձեռնությամբ իրականացրել է բազմաթիվ ծրագրեր՝ ՀՀ-ում մարդու իրավունքների պաշտպանության, քաղաքացիների իրավագիտակցության բարձրացման և սոցիալապես անապահով խմբերին աջակցություն ցուցաբերելու ուղղությամբ։
Կյանքից հեռացել է իրավապաշտպան Լևոն Ներսիսյանը

0 Մեկնաբանություն