67 տարեկանում կյանքից հեռացել է ԵՊՀ նախկին ռեկտոր, ԵՊՀ հայագիտական հետազոտությունների ինստիտուտի տնօրեն, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Արամ Հրաչիկի Սիմոնյանը:
Արամ Սիմոնյանը ծնվել է 1955 թ․ Գորիսում։
1961-1972 թթ. սովորել է Գորիսի միջնակարգ դպրոցում։
1972-1977 թթ. ուսումը շարունակել է Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետում։ 1977-1981 թթ. ավարտել է Մոսկվայի ԽՍՀՄ ԳԱ պատմության ինստիտուտի ասպիրանտուրան։ 1983 թ. պաշտպանել է թեկնածուական, 2000 թ._ին դոկտորական ատենախոսությունները։
2005 թվականին ստացել է պրոֆեսորի գիտական կոչում։ Տիրապետում էր 3 լեզուների՝ հայերեն, ռուսերեն, անգլերեն։ Հեղինակել է 85 գիտական աշխատանքների, որոնցից 4-ը՝ մենագրություններ։ Գիտական հետազոտությունները վերաբերում են հայ ժողովրդի 19-րդ դարի երկրորդ կեսի և 20-րդ դարասկզբի պատմության հիմնահարցերին՝ մասնավորապես պատմական վիճակագրությանը, արդյունաբերական կապիտալի, ինչպես նաև Արցախի և Զանգեզուրի 1917-1921 թթ. պատմության խնդիրներին։
Նրա ղեկավարությամբ պաշտպանվել է 10 թեկնածուական ատենախոսություն։ Մասնակցել է բազմաթիվ միջազգային և հանրապետական գիտաժողովների։ Բազմիցս հրավիրվել է Իտալիայի, Բելգիայի, Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Իսպանիայի, ԱՄՆ-ի և աշխարհի մի շարք այլ երկրների գիտակրթական կենտրոններ, որտեղ զբաղվել է գիտակրթական գործունեությամբ։
Ա. Սիմոնյանի աշխատանքային գործունեությունը, համաձայն ԵՊՀ կայքի, սկսվել է դեռևս ԽՍՀՄ տարիներին։ 1981-1983 թթ. աշխատել է ՀԽՍՀ ԳԱ Պատմության ինստիտուտում որպես կրտսեր գիտաշխատող, այնուհետև՝ գիտաշխատող։
1986-2000 թթ. հանդիսացել է ԵՊՀ ԽՍՀՄ պատմության ամբիոնի ասիստենտ, այնուհետև՝ Հայոց պատմության ամբիոնի դոցենտ։ 1993-1995 թթ. եղել է ԵՊՀ գիտքարտուղար, իսկ 1995-2000 թթ.՝ ԵՊՀ ուսումնական վարչության պետ։
2000 թ., դարձել է ԵՊՀ ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր, 2006 թ. մայիսին ընտրվել, իսկ 2011 թ. մայիսին վերընտրվել ԵՊՀ ռեկտորի պաշտոնում։ 2008 թ հուլիսի 10-ից ԵՊՀ Հայագիտական հետազոտությունների ինստիտուտի տնօրենն է։ր։ 2015 թ. հունիսի 25-ին ընտրվել է Երևանի պետական համալսարան հիմնադրամի ռեկտորի պաշտոնում։
Արամ Սիմոնյանը 1998 թ.-ին անդամագրվել է իշխանության եկած ՀՀԿ-ին։
Համաձայն ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանի՝ հունիսի 8-ի 109/11-Ա հրամանի՝ Արամ Սիմոնյանի մահվան կապակցությամբ ստեղծվել է թաղման հանձնաժողով:
0 Մեկնաբանություն