Հասարակություն

«Կոշ» ՔԿՀ պետի հետ միասին ևս 2 անձ է ձերբակալվել.ԱԱԾ

ՀՀ ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները ձեռնարկված մեծածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում բացահայտել են կաշառք ստանալու և տալու դեպք:

Մասնավորապես, ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցված քրեական գործի շրջանակներում կաշառք ստանալու կասկածանքով բերման են ենթարկվել և ձերբակալվել ՀՀ արդարդատության նախարարության «Կոշ» քրեակատարողական հիմնարկի պետը ու ևս 2 անձ: Առերևույթ հանցագործության դեպքի առթիվ նախաքննությունը  շարունակվում է, միջոցներ են ձեռնարկվում հանցագործությանը մասնակից այլ անձանց շրջանակը բացահայտելու ուղղությամբ: 

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

  ՀՀ ԱԱԾ մամուլի կենտրոն

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *