Հասարակություն

Կնոջն սպանած ամուսինը ձերբակալվել է. Ոստիկանություն

Մայիսի 5-ին, ժամը 01.53-ին, ոստիկանության Արաբկիրի բաժին ահազանգ է ստացվել, որ շտապօգության խումբը կանչով մեկնել է Ադոնցի փողոցի 6-րդ շենքի բնակարաններից մեկը, որտեղ հայտնաբերել է 30-35 տարեկան կնոջ դիակ: Դեպքի վայր մեկնած օպերատիվ-քննչական խումբը հայտնաբերել է 1978 թ. ծնված Տաթևիկ Ա.-ի դին՝ պարանոցին և դեմքին բռնության հետքերով:

Ոստիկանության Արաբկիրի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ ժամը 21.00-ից ժամը 23.30-ն ընկած ժամանակահատվածում նշված բնակարանում վիճաբանություն է տեղի ունեցել, որի ընթացքում ամուսինը կնոջը հասցրել է կյանքի հետ ոչ համատեղելի մարմնական վնասվածքներ:
Նշանակվել են դատաբժշկական և դատահետքաբանական փորձաքննություններ: Ձեռնարկված միջոցառումների արդյունքում 30-ամյա տղամարդը հայտնաբերվել և բերման է ենթարկվել ոստիկանության Արաբկիրի բաժին: Նա ձերբակալվել է:
Կատարվում է նախաքննություն:

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *