«Կինդեր» շոկալադե ձվեր ներկրող «Սլավ գրուպ» ՓԲԸ-ն հայտարարություն է տարածել, որումասվում է.
«ՀՀ ՍԱՊԾ կողմից «Կինդեր» շոկալադե ձվերի ներմուծման ժամանակավոր արգելքի հետ կապված՝ «Սլավ գրուպ» ՓԲԸ-ն հարկ է համարում տեղեկացնել, որ շոկալադի՝ Հայաստան ներմուծված խմբաքանակում սալմոնելայով վարակվելու որևէ դեպք այս պահի դրությամբ, չի արձանագրվել և վարակն արձանագրվել է եվրոպական մի քանի երկրում։ Կինդեր շոկոլադի այն տեսակները, որոնք ներմուծվում են ՀՀ «Սլավ գրուպ» ՓԲԸ-ի կողմից, բոլորն անվնաս են, անվտանգ են՝ բացառությամբ 1 տեսակի, որի վաճառքը և տարածումը ՀՀ շուկայում արդեն իսկ կասեցված է։
Հայտնում ենք, որ գտնվում ենք մշտական կապի մեջ ինչպես Սննդամթերքի անվտանգության պաշտպանության ծառայության, այնպես էլ շոկալադն արտադրող մեր գործընկերների հետ։
«Սլավ գրուպ» ՓԲԸ-ն վերահաստատում է, որ բնակչության սննդային անվտանգությունը մեզ համար գերագույն արժեք է, ուստի ընկերությունը ևս շահագրգիռ է փորձաքննության իրականացման հարցում։ Այս պահին Հայաստանում իրականացվում է շոկալադե արտադրանքների նմուշների փորձաքննություն, որի արդյունքի մասին կհայտնենք առաջիկայում»,- ասված է հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք, որ «Կինդեր»-ի ներմուծումը ժամանակավորապես կարգելվի
«Կինդեր» ձվիկների ներմուծումը ժամանակավոր կարգելվի. հայտարարություն




0 Մեկնաբանություն