Հասարակություն

«Խի հազար տարի ընձի պետք ա՞ Ղարաբաղը, Սյունիքը, ա՛յ հոպար».Ավետիք Իշխանյան

Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է.

ԱՆՀԱՅՐԵՆԻՔՆԵՐԸ

Քիչ առաջ քայլում էի Հյուսիսային պողոտայով․․․և նայում մարդկանց դեմքերին։ Պողոտան լեփ-լեցուն էր երիտասարդ, պճնված, հիմնականում ոչինչ չասող դեմքերով, տղաներով և աղջիկներով։ Բոլորն ուրախ-զվարթ ժպտում էին, կատակում, հռհռում։ Կարծես հայտված լինեի մի խաղաղ, բարեկեցիկ, երջանիկ երկրում, օրինակ, ինչպիսին է Նորվեգիան։ Այդ մտածմունքների մեջ էի, երբ լսեցի ակորդեոնադհոլային ռաբիսի « ուրախ» երաժշտություն․․․և ձեռքերը վեր պարզած, իրար ախպերավարի գրկած երիտասարդների պարը։ Ահա և քեզ պարտված, Արցախ կորցրած, հազարավոր զոհեր տված, հարյուրավոր գերիներ ունեցող և արդեն Սյունիք կորցնող Հայաստան։Պատկերացնում եմ, եթե այդ երիտասարդների հետ զրույցի բռնվես այս թեմաների շուրջ, ինչ կպատասխանեն․ «Խի հազար տարի ընձի պետք ա Ղարաբաղը, Սյունիքը, ա՛յ հոպար»։

Այո՛, «ապագա» կա․․․

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *