Հասարակություն

Կառավարությունը Զանգեզուրի ՊՄԿ իր 6.8 %-ի կառավարումը հանձնեց ՀՀ պետական հետաքրքրությունների ֆոնդին

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի՝ ՀՀ կառավարությանը նվիրաբերված բաժնետոմսերից 6.8 տոկոսը նույնպես կառավարման նպատակով կհանձնվի Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդին՝ ԱՆԻՖ-ին։ Այս մասին որոշումը կայացվել է կառավարության այսօրվա նիստում:

Անդրադառնալով հարցին՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հիշեցրել է, որ 2021 սեպտեմբերի 30-ին կառավարությունը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի բաժնետոմսերի 15 %-ը ստացել է որպես նվիրատվություն։

«Եվ այն ժամանակ մենք կառավարումը հանձնեցինք Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդին։ Հիմա 2022 թվականի մարտին մենք որպես նվիրատվություն ստացել ենք ևս 6․8%։ Եվ մենք հիմա այդ բաժնեմասը նույնպես հանձնում ենք Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդին՝ կառավարման համար։ Հիմնական արձանագրումն այն է, որ ՀՀ կառավարությունն այևս ունի 21,875 % բաժնեմաս, ինչը շատ կարևոր իրադարձություն է»,- ասել է Նիկոլ Փաշինյանը։

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *