Հասարակություն

Կամավոր ատեստավորում անցած ուսուցչի դրույքաչափը դառնում է 200.000 դրամ. ՀՀ կառավարություն

Կառավարությունն ապրիլի 28-ի նիստում  հաստատել է ուսուցիչների կամավոր ատեստավորման, դրույքաչափի, հատկացվող հավելավճարի տրամադրման և հանձնաժողովի ձևավորման կարգը:

Կամավոր ատեստավորում անցած բոլոր ուսուցիչների աշխատավարձի դրույքաչափը 108-125 հազար դրամի փոխարեն կլինի 200.000 դրամ: Թեստավորում անցած ուսուցիչները կստանան 30-50 % հավելավճար, սա նշանակում է, որ ուսուցիչը կարող է ստանալ մինչև 400.000 դրամ աշխատավարձ:

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *