Հասարակություն

Քոչարյանի կալանքը ևս երկու ամսով երկարացվեց

Դատավոր Արմեն Բեկթաշյանն այսօր բավարարեց ՀՔԾ-ի միջնորդությունն ու 2 ամսով երկարացրեց Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը։

«Կալանքի ժամկետի երկարացման միակ հիմքն այն է, որ քանի որ հիմա նյութերին ծանոթանալու փուլն է, ռիսկային է գնահատել գործի վրա ազդելու հավանականությունը, եւ դատարանը գտել է, որ չկա հիմնավոր կասկած կաշառքի դրվագով»,- ասաց Քոչարյանի փաստաբան Արամ Օրբելյանը։

Փաստաբանը հայտնեց, որ որոշումը բողոքարկելու են, քանի որ դատարանը չի կարող կաշկանդված լինել նախկին խափանման միջոցները բավարարելիս դատարանի որոշումներով։

Փաստաբան Արամ Օրբելյանը նիստից առաջ լրագրողների հետ զրույցում փակագծեր չբացեց Քոչարյանի երեկվա ելույթից՝ պատճառաբանելով, որ նախաքննական գաղտնիք է։ Փաստաբանը չցանկացավ մեկնաբանել գործընկերոջ Ռուբեն Սահակյանի երեկվա ելույթը կապված ՀՔԾ պետի ու քննչական մարմնի հայտարարությունների հետ ու դրան ՀՔԾ-ի արձագանգը։

Օրբելյանը հիշատակեց «7»-ի գործով ազատ արձակվածներին, ովքեր մեղադրվում էին 300.1 հոդվածով, որոնց վրա կիրառվել էր 2009 թվականին ընդունված նոր կետի հետադարձ ուժը և փաստեց, որ պաշտպանական խմբի նպատակը դրա կիրառմանը հասնելն է։

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *