Հասարակություն

Քառօրյա պատերազմի մասնակից տղաներն ուզում են թղթեր հանձնել վարչապետին

«Դիրքապահ» քառօրյա պատերազմի մասնակիցների միավորման որոշ անդամներ Կառավարության շենքի դիմաց են։ Նրանք նշեցին, որ կարևոր թղթեր են բերել՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանին հանձնելու համար։
Ասում են՝ չեն պատրաստվում ասել, թե կոնկրետ ինչ բովանդակություն ունեն բերված թղթերը, մինչև վարչապետը չիջնի իրենց մոտ։ Այդ դեպքում նրանք հրապարակայնորեն կբացեն թղթապանակն ու կբացահայտեն թղթերի բովանդակությունը։
«Բոլոր նրանք, ովքեր իրապես, առանց քաղաքական շահեր հետապնդելու ազգային արժեքների համար պայքար են մղում, համոզված եմ՝ այս թղթերը կհետաքրքրեն նաև նրանց, նրանց համար նույնպես այս հարցը շատ կարևոր է։ Այս ամեն ինչը հենց այդ արժեքների, երկրի անվտանգության, ազգային անվտանգության համար է»,- նշում է «Դիրքապահ» քառօրյա պատերազմի մասնակիցների միավորման ղեկավար Մանուել Մանուկյանը։

Կառավարությունից ոստիկանների միջոցով հավաքվածներին հայտնեցին, որ ո՛չ վարչապետը, ո՛չ էլ նրա օգնականը չեն կարող իջնել շենքի դիմաց։ Քաղաքացիներին ասացին, որ վերջիններս բերված թղթապանակը կարող են թողնել Կառավարության ընդունարանում՝ վարչապետին փոխանցելու համար։ Մանուել Մանուկյանի խոսքով՝ իրենք թղթերը չեն թողնի, քանի որ դրանք ենթակա են միայն հրապարակային ներկայացման։

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *