Հասարակություն

Քաջարանի համայնքապետ Մանվել Փարամազյանը կմնա կալանքի տակ

Վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Արմեն Դանիելյանի նախագահությամբ, մերժել է Քաջարան համայնքի ղեկավար Մանվել Փարամազյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու՝ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի որոշման դեմ պաշտպանների բողոքը:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այսպիսով Մանվել Փարամազյանը կմնա կալանքի տակ:

Հուլիսի 9-ին Մանվել Փարամազյանին մեղադրանք է առաջադրվել  ՀՀ քրեական օրենսգրքի 38-178-րդ հոդվածի 3-րդ մասով, 311-րդ հոդվածի 4-րդ մասով և 154.2-րդ հոդվածի 2-րդ մասով:

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *