Հասարակություն

Քաղաքացին փորձել է ինքնահրկիզվել ՄԻՊ գրասենյակի մոտ

Հուլիսի 30-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել ՄԻՊ գրասենյակի մոտ. քաղաքացին  ինքնահրկիզման փորձ է կատարել։ Factor.am-ը ՀՀ Ոստիկանության լրատվության բաժնից  տեղեկացել է, որ ժամը 12։30-ի սահմանում Այրվածքաբանության ազգային կենտրոնից ահազանգ են ստացել, որ այրվածքներով իրենց մոտ քաղաքացի է տեղափոխվել: Մեկնած խումբը պարզել է, որ քաղաքացին ՄԻՊ գրասենյակի մոտ ինքնասպանության փորձ է կատարել՝ հրկիզման եղանակով։ Դեպքի հանգամանքները պարզվում են։ Այրվածքաբանության ազգային կենտրոնից այլ մանրամասներ չեն հաղորդել։ Քաղաքացին գտնվում է վերակենդանացման բաժանմունքում։    

 

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *