Հասարակություն

Ինքնասպանության փորձ.14-ամյա աղջիկը սպառնացել է ցած նետվել պատուհանից

Մայիսի 30-ին, ժամը 00:33-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Բաղրամյան պողոտայի թիվ 75 շենքի բնակարաններից մեկից վիճաբանության ձայներ են լսվում, քաղաքացին սպառնում է ցած նետվել պատուհանից։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հոգեբանական աջակցության բաժնի հրահանգիչը:

Պարզվել է, որ  2006 թ․ ծնված Անահիտ Հ․-ն սպառնացել է ցած նետվել․ հոգեբանական աջակցության բաժնի հրահանգիչը հոգեբանական զրույց է վարել Անահիտ Հ․-ի հետ և խորհրդատվություն տրամադրել ընտանիքի անդամներին։

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *