Հասարակություն

Human Rights Watch-ն անդրադարձել է Բաքվում հայ գերիների ապօրինի քրեական հետապնդումներին

Human Rights Watch միջազգային իրավապաշտպան կազմակերպության Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի բաժնի տնօրեն Գիորգի Գոգիան անդրադարձել է Բաքվի դատարանի կողմից շիրակցի հայ գերիների ապօրինի դատավճռին։ Նա նշել է, որ Ադրբեջանի կողմից հայ գերիների քրեական հետապնդումը սահմանի անօրինական հատման մեղադրանքով Ժնևի 3-րդ կոնվենցիայի խախտում է։ «Գերի ընկած զինվորներին պետք է տրվի գերու կարգավիճակ և նրանք պետք է վերադարձվեն ռազմական գործողությունների ավարտից հետո»,- Թվիթերի իր միկրոբլոգում գրել է Գոգիան։ Հիշեցնենք՝ Բաքվի ծանր հանցագործությունների դատարանը շինծու՝ պետական սահմանի անօրինական հատման ու զենքի անօրինական ձեռքբերման մեղադրանքներով ևս 13 շիրակցի ռազմագերիների դատապարտել է 6 տարվա ազատազրկման։


 

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *