Հասարակություն

Հունիսի 9-11-ն օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 4-6 աստիճանով

Հանրապետության մարզերում հունիսի 10-14-ի գիշերը և կեսօրից հետո շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Առանձին հատվածներում սպասվում է նաև կարկուտ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀՀ շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»-ը տեղեկացնում է, որ քամին՝ արևմտյան 2-5 մ/վրկ է, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23 մ/վրկ արագությամբ: Օդի ջերմաստիճանը հունիսի 9-11-ն աստիճանաբար կնվազի 4-6 աստիճանով:

Մայրաքաղաքում հունիսի 10-14-ի գիշերը և երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 18-20մ/վ արագությամբ:

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *