Հասարակություն

Հունիսի 1-ի առթիվ 107 մլն դրամ աջակցություն՝ Հայաստանի 5 մանկատներին՝ Կարեն Վարդանյանից (տեսանյութ)

Հայաստանում գործում է 5 պետական մանկատուն, ուր ապրում է ծնողական խնամքից զրկված 591 երեխա: 

Հունիսի 1-ի՝ երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ, երեխաների օրը տոն դարձնելու և հատուկ հաստատությունների կարիքները հոգալու նպատակով, բարերար Կարեն Վարդանյանը ավտոմեքենաներ, անհրաժեշտ գույք, կենցաղային տեխնիկա, հաշմանդամություն ունեցող երեխաների համար հարմարեցված սայլակներ և հատուկ աթոռներ է նվիրել մանկատներին:

Ծրագրի ընդհանուր բյուջեն կազմել է 107 մլն դրամ:

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *