Հասարակություն

ՀՀ շուրջ 50 տեսարժան վայրեր և հիմնական երթուղիներ առաջիկայում կմաքրվեն

ՀՀ Զբոսաշրջության կոմիտեն տեղեկացնում է․

Ավելի քան 200 զբոսավարների մասնակցությամբ մեկնարկում են ՀՀ մարզերի և Երևանի զբոսաշրջային նշանակության շուրջ 50 տեսարժան վայրերի և հիմնական երթուղիների մաքրման աշխատանքները՝ ՀՀ ԷՆ Զբոսաշրջության կոմիտեի, Երևանի քաղաքապետարանի, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության, ՀՀ մարզպետարանների, Պրոֆեսիոնալ զբոսավարների հայկական ասոցիացիայի հետ համատեղ՝ միավորվելով «Մի բան անենք» արշավի շուրջ։ Այն նպատակ ունի պետական կառույցների և քաղաքացիների համատեղ ջանքերով լուծել համայնքային խնդիրներ։

Այս լայնածավալ նախաձեռնության հիմնական նպատակն է զբոսաշրջային վայրերի տարածքում ապահովել մաքուր միջավայր այցելուների համար, ինչպես նաև աջակցել համավարակով պայմանավորված իրավիճակի արդյունքում աշխատանքից զրկված զբոսավարներին և ուղեկցորդներին։

Մաքրման աշխատանքները կտևեն շուրջ 1 ամիս: Նախապես ընտրված զբոսաշրջային վայրերի տարածքում հետևյալ ժամանակացույցի համաձայն:

Ողջ գործընթացը կազմակերպվում է համաճարակային անվտանգության կանոններին համապատասխան։

Մի բան անենք
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն / Ministry of Territorial Administration and Infrastructure of Armenia
Երևանի քաղաքապետարան / Yerevan Municipality
Armenian Association of Professional Tourist Guides / AAPTG

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *