Հասարակություն

ՀՀ ՊՆ-ն հերքում է Տավուշի մարզում թուրք-ադրբեջանական ծանր տեխնիկայի կուտակումների մասին լուրերը

Սոցցանցերում և տարբեր ԶԼՄ-ներով շարունակվում են ապատեղեկությունները` ՀՀ սահմաններին լարվածության, կրակոցների, հակառակորդի ԶՈւ մեծ կուտակումների վերաբերյալ:

Մասնավորապես, տեղեկություններ են շրջանսռվում, թե իբր «Իջևանի ու Շամշադինի ճակատային հատվածում թուրք-ադրբեջանական ծանր տեխնիկայի կուտակումներ են, Տավուշի 3-րդ բանակային կորպուսում հայտարարված է տագնապ» և այլն:

Նշված տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը: Համոզիչ կերպով հորդորում ենք զերծ մնալ ակնհայտ ապատեղեկություն տարածելուց:

ՀՀ ՊՆ ՏԵՂԵԿԱՏՎՈւԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈւԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈւԹՅՈւՆ

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *