Հասարակություն

Հետաձգված Երևան-Մոսկվա չվերթը տեղի կունենա այսօր 15.00-ին .ՀՀ Քաղավիացիայի կոմիտե

Քաղաքացիական ավիացիայի կոմիտեից տեղեկացնում են․

Հարգելի հետևորդներ,
Ավելի վաղ ներկայացված Երևանից դեպի Մոսկվա (UTA880 չվերթով) «Վնուկովո» օդանավակայան մեկնող Utair ավիաընկերության կողմից շահագործվող օդանավը իր թռիչքը նախատեսում է իրականացննել այսօր ժամը 15:00:

 

Հիշեցնենք, ժամեր առաջ, Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն ֆեյսբուքյան էջի միջոցով տեղեկացրել էր, որ

«Այսօր, օգոստոսի 12-ին Երևանից դեպի Մոսկվա (UTA880 չվերթով) «Վնուկովո» օդանավակայան մեկնող Utair ավիաընկերության կողմից շահագործվող Boeing 737 տեսակի ինքնաթիռը, չի կատարել պլանավորված չվերթը, օդանավում հայտնաբերված տեխնիկական խնդրի պատճառով:

Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն  կապվել է Utair ավիաընկերության Հայաստանյան ներկայուցչության հետ, որտեղից փոխանցել են, որ աշխատանքներ են տարվում հնարավորինս սեղմ ժամկետներում քաղաքացիների տեղափոխությունը կազմակերպելու նպատակով, իսկ մինչ այդ ուղևորներն ապահոված կլինեն հյուրանոցով և սնունդով»:

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *