Հասարակություն

«Հայաստանում չեն վստահում ռուսական հեռուստաալիքներին». ԻՔՄ

Հայաստանում հեռուստատեսությունը շարունակում է մնալ բնակչության համար տեղեկատվության ստացման հիմնական աղբյուրներից մեկը։ Ընդ որում, Հայաստանում ամենատարածված հեռուստաալիքների թվում կան ռուսական պետական ալիքներ, որոնց, սակայն, հեռուստադիտողների քիչ մասն է վստահում։

Ինչպես ցույց են տալիս «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի պատվերով «Հասարակական հետազոտությունների առաջատար խումբ» հասարակական կազմակերպության կողմից իրականացված՝ ՀՀ մեդիայի սպառման և ապատեղեկացվածության մակարդակիուսումնասիրության տվյալները, Հայաստանի բոլոր մարզերում և Երևանում իրականացված հարցման մասնակիցների 35․7 տոկոսը նշել է, որ իրենց համար հեռուստատեսությունը հանդիսանում է տեղեկատվություն ստանալու հիմնական աղբյուրը։ Այս ցուցանիշով, ըստ նույն հարցման արդյունքների, հեռուստատեսությունը Հայաստանում զիջում է միայն համացանցին (36.5%): Համեմատության համար նշենք, որ տեղեկատվություն ստանալու մյուս աղբյուրներից ամենահաճախ նշված տարբերակն ընտանիքի անդամներն են՝ ընդամենը 8․2%։

Մանրամասն՝ այստեղ

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *