Հասարակություն

Հայաստանն իր սահմանին կրակոցների վերաբերյալ ՀԱՊԿ-ին չի դիմել․ Կոնստանտին Զատուլին (տեսանյութ)

ՌԴ Պետդումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինի դիտարկմամբ՝ ղարաբաղա-ադրբեջանական սահմանին կրակոցները տեղի են ունենում երկու կողմից։ Այս մասին Երևանում անցկացվող ՀԱՊԿ անդամ պետությունների խորհրդի և խորհրդարանական վեհաժողովի 12-րդ լիագումար նիստից հետո լրագորղների հետ զրույցում հայտարարեց Պետդումայի պատգամավորը։ Նրա խոսքով` Հայաստանն իր սահմանին կրակոցներ լինելու փաստով ՀԱՊԿ-ին չի դիմել։«Եթե Հայաստանը` որպես ՀԱՊԿ անդամ պետություն, անհրաժեշտ է համարում այդ հարցը բարձրացնել ՀԱՊԿ այլ անդամ պետությունների առջև, ապա նա իրավունք ունի դա անել։ Բայց ես չեմ լսել այն մասին, որ Հայստանը նման հարց բարձրացնի։ Դուք դրա մասին հարց տալիս եք, բայց պաշտոնական Հայաստանը այդ առիթով ՀԱՊԿ-ին չի դիմել։ Միգուցե նրանք կարծում են, որ Տավուշի շրջանում տեղի ունեցածը չի համարվում ծանրակշիռ հիմք, որպեսզի լուրջ արձագանք լինի, իհարկե, սրանք իմ ենթադրություններն են»,- ասաց պարոն Զատուլինը։

Կոնստանտին Զատուլինը վստահեցրեց՝ եթե Հայաստանի վրա հարձակում լինի, ապա ՀԱՊԿ-ը կարձագանքի։

«Ուզում եմ ընդգծել, որ Գյումրի քաղաքում տեղակայված է մեր 102-րդ ռազմաբազան, և այն գեղեցկության համար չէ տեղադրված»,- եզրափակեց պարոն Զատուլինը։

 

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *