Հասարակություն

Հայաստանի էներգետիկ շուկան ազատականացվում է (տեսանյութ)

Շուկայի ազատականացման և էլեկտրաէներգիայի առևտրի ծրագրի շնորհանդեսին ներկա ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը կարևորել է էներգետիկ շուկայի ազատականացման ուղղությամբ տարվող աշխատանքները և շնորհակալություն հայտնել նման նախաձեռնության համար։ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանը պահը պատմական է համարել էներգետիկ շուկայի ազատականացման համատեքստում և շնորհակալություն հայտնել բարեփոխումների ընթացքում ներդրում ունեցած միջազգային գործընկերներին։ Գարեգին Բաղրամյանը տեղեկացրել է, որ էներգետիկ շուկայում արդեն իսկ հայտնվել են 6 ընկերություններ, որոնք կապահովեն մրցակցային դաշտ։ ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան առաքելությության տնօրեն Ջոն Ալելոյի խոսքով՝ Հայաստանի էներգետիկ շուկան կայուն է և իրենք շահագրգռված են աջակցել այս գործին. «Առաջին անգամ է, որ շուկայի մասնակիցները ապահովելու են շուկայի ազատականացումը։ ԱՄՆ-ը սատարում է Հայաստանում երկարաժամկետ, էներգետիկ կայուն շուկայի մեկնարկը՝ ավելացնելով նաև էներգետիկ անվտանգությունը։ ԱՄՆ կառավարությունը և մենք ակնկալում ենք, որ նոր ծրագիր կներդնենք»,-ասել է Ալելոն և շնորհակալություն հայտնել ՀՀ կառավարությանը, ՏԿԵ նախարարին և ՀԾԿՀ-ին համատեղ աշխատանքի համար։
Ելույթով հանդես է եկել նաև Էլեկտրաէներգետիկական շուկայի օպերատորի գլխավոր տնօրեն Մեսրոպ Մեսրոպյանը, ով ևս կարևորեց շուկայի ազատականացումը։ Նա հիշեցրել է, որ այն բաժանորդները, ովքեր տարեկան 1 միլիոն կիլովատ ժամ էլեկտրաէներգիա են օգտագործում,  պետք է օգտվեն այլ մատակարարից, հակառակ դեպքում՝ պետք է վճարեն ՀԷՑ-ի ամենաթանկ սակագինը։ Մեսրոպյանն իր խոսքում անդրադարձել է նաև ոլորտի խնդիրներին, շնորհակալություն հայտնել ԱՄՆ ՄԶԳ-ին՝ շուկայի ազատականացման և էլեկտրաէներգիայի առևտրի ծրագրի համար։

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *